Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսին էլի գրել էի, որ Սյունիքում (Շվանիձոր-Նռնաձոր) ճանապարհի շինարարության առաջին փուլի ժամկետները ձախողվել են (շինարարը ասում էր, որ պտի ավարտվեր դեռևս անցյալ տարվա վերջին, նախարարությունը հետո ասում էր՝ գարնանը…):
Ավելի ուշ ՏԿԵՆ-ը հայտնեց ժամկետի երկարաձգման մասին մինչև 2026թ․ օգոստոսի վերջ: Բայց առաջի փուլը դեռ չի ավարտվել։
«Նռնաձոր տանող ճանապարհի կառուցման աշխատանքների առաջին փուլն ավարտական պրոցեսում է։
Երկրորդ փուլը՝ ճանապարհի ասֆալտապատումը, ընթացքի մեջ է»,- էս անգամ ինձ ասեցին Ճանապարհային դեպարտամենտում։
Գյուղի գործող ճանապարհը անցնում ա նախկին երկաթուղու տեղով: Հենց այստեղ էլ նախատեսվում ա վերականգնել երկաթուղային գիծը TRIPP-ի շրջանակներում»։https://www.youtube.com/watch?v=qF2TtzrD38I


