Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Թարմացված ցանկը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։ Ինչպես նշվում է փաստաթղթում, սահմանափակումների տակ են հայտնվել 23 կազմակերպություն, երեք ֆիզիկական անձ և 12 նավթատար լցանավ։
Մասնավորապես, Մեծ Բրիտանիան ընդլայնել է «Ռոստեխի» նկատմամբ պատժամիջոցները, ցանկում ներառել «Զարուբեժնեֆտ» նավթագազային ընկերությունը, Իրկուտսկի նավթային ընկերության կառավարող «ԻՆԿ-Կապիտալ» ընկերությունը, ինչպես նաև Չինաստանից և Թաիլանդից մի քանի ընկերությունների, որոնք «առնչություն ունեն Ուկրաինայի ապակայունացմանը կամ Ռուսաստանի Դաշնությանը ապրանքներ կամ տեխնոլոգիաներ տրամադրելու միջոցով Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կամ անկախության խաթարմանը կամ դրանց համար սպառնալիք ստեղծելուն»։
Ցանկում ընդգրկվել են նաև երեք ընկերություն Ղրղզստանից և մեկը՝ Կանադայից։


