Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. եղանակը Հաայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով։
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երևանում նոյեմբերի 23-ին ու 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 10-12, երեկոյան՝ 6-8 աստիճան։



