Այդ 200 000 դրամը նախատեսում են ուղղել կենսաթոշակառուներին․ Թորոսյան
Այսօր ունենք կարգավորում, որով բոլոր կենսաթոշակառուների և որոշ այլ քաղաքացիների մահվան դեպքում վճարվում է մահվան կամ թաղման նպաստ՝ 200,000 դրամի չափով, այս մասին հայտարարելէ Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
«Միշտ կա հարց՝ արդյոք մահվան նպաստը տրվո՞ւմ է այն քաղաքացիներին, ովքեր դրա կարիքը ունեն. մեր քննարկումնեը բերել են նրան, որ մենք ունենք համակարգ։
Անապահովության համակարգում եղող քաղաքացիները տարբեր ծառայություններից ևս անվճար օգտվում են։
Որոշում ենք կայացրել այդ գումարները ուղղել այս պահին ապրող մեր քաղաքացիներին, որոնք կենսաթոշակ են ստանում»,- հավելել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։


