Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի լինի
Վլադիմիր Պուտինը համաձայն է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ՝ ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածի օրինակով, գրում է «Վաշինգտոն Փոստ» թերթը։
Պարբերականի տվյալներով՝ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահը մասնավոր զրույցներում համաձայնել է, որ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները Ուկրաինային տրամադրեն անվտանգության նման երաշխիքներ։ Դրա դիմաց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կմեղմացվեն, սակայն եթե Մոսկվան զորքեր կենտրոնացնի հնարավոր ներխուժման նպատակով, սահմանափակումները կվերականգնվեն։
Միևնույն ժամանակ Վլադիմիր Պուտինը, հստակ պայման է առաջադրել, որ ՆԱՏՕ-ի զորքերը չպետք է տեղակայվեն Ուկրաինայի տարածքում, գրում է պարբերականի սյունակագիրը։ Դրա դիմաց Վաշինգտոնը Մոսկվային առաջարկել է հրադադարից հետո իր ուժերը հետ քաշել հարևան երկրի սահմանից։ Իսկ եթե ռուսական զորքերը կրկին անցնեն հարձակման, դաշինքի ուժերն անհապաղ կմտնեն Ուկրաինայի տարածք։
Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել «Վաշինգտոն Փոստ»-ի հրապարակումը։ Միևնույն ժամանակ նոյեմբերի 19-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել է, որ Վաշինգտոնին հաջողվել է Մոսկվայից համաձայնություն ստանալ Ուկրաինային ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածի մոդելով անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կասկած էր հայտնել, որ Կիևն ու Վաշինգտոնը միանման են մեկնաբանում այդ հոդվածի բովանդակությունը։ Նրա խոսքով՝ այն ենթադրում է գործընկեր երկրների որոշակի ուժերի ներկայություն Ուկրաինայի տարածքում։


