ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում դեռևս լուծման կարիք ունեցող հարցերին՝ խոսելով անհետ կորածների, ականազերծման և Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձի մասին։
Վարչապետի խոսքով՝ լուծման կարիք ունեցող հարցերից է մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ Հայաստանը և Ադրբեջանը համագործակցելու պայմանավորվածություն են ձեռք բերել։
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։ Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ ականազերծման հարցում։ Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին»,- ասել է վարչապետը։
Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին համաձայնագրին՝ դրա ստորագրումն ու վավերացումը համարելով երկու երկրների համատեղ օրակարգի հաջորդ խոշոր թեման։
Վարչապետն ընդգծել է, որ խաղաղության ամրապնդումն ու ինստիտուցիոնալացումը պետք է դառնան Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության հիմնական ուղղությունը։
«Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում նախաստորագրված այդ համաձայնագիրը ստորագրելն ու վավերացնելը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օրակարգի հաջորդ խոշոր թեման է, և մենք հետևողականորեն շարունակելու ենք աշխատանքը այս ուղղությամբ»,- ասել է վարչապետը։
Վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում դեռևս չլուծված հարցերին։