Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրելու որոշումը դժգոհություն է առաջացրել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի մոտ։
«Դա շատ տհաճ էր լսել», – նրա խոսքը մեջբերում Է հեռուստաալիքի ազգային անվտանգության հարցերով գլխավոր վերլուծաբան Ջիմ Շուտոն X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ Վաշինգտոնը Պուտինին հրավիրել է մասնակցելու գագաթնաժողովին։
Կրեմլում շնորհակալություն են հայտնել հրավերի համար՝ նշելով, որ այն կուսումնասիրվի, իսկ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի անձամբ Ռուսաստանի նախագահը։


