Փաշինյանը հայտնել է՝ ինչպես ավարտվեցին խաղաղության բանակցությունները
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ մենք «X» պահի որոշեցինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեսանք, որ կա մի իրավիճակ, որ խաղաղության համաձայնագրի տեքստը «պինգ-պոնգով» ավելի լավը դարձնելու որևէ պոտենցիալ այլևս չկա։ Եվ մեր առաջ եկավ ընտրություն՝ շարունակել փոխադարձության այդ «պինգ-պոնգը», թե գնալ այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով։ Մենք կայացրինք որոշում, որ համաձայնվում ենք այս տեքստին»,- նշել է նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:


