Այդ ուղղությամբ յուրաքանչյուր քայլ ունի օբյեկտիվ հետևանքներ. Շոյգուի զգուշացումը` Հայաստանին
Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի եվրաինտեգրումը, նշել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության քարտուղար Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը լիովին Միանշանակ նշել է մեր վերաբերմունքը դրան․ Երևանը պետք է կողմնորոշվի կուրսի հարցում և հանրաքվե անցկացնի Եվրոպական Միությանն անդամակցելու կամ Եվրասիական Տնտեսական Միությունում մնալու վերաբերյալ: Ցանկանում եմ ընդգծել՝ Ռուսաստանը պատրաստ չէ և չի ֆինանսավորելու հայկական եվրաինտեգրումը, և այդ ուղղությամբ յուրաքանչյուր քայլ ունի օբյեկտիվ հետևանքներ», – ասել է Շոյգուն:


