Ադրբեջանից զգուշացում Հայաստանին
Ադրբեջանը զգուշացրել է Հայաստանում և հայկական սփյուռքում «ռևանշիստական ուժերի» պահպանվող ակտիվության մասին, որոնք փորձում են խաթարել երկու նախկին հակառակորդների միջև խաղաղ գործընթացը: Դուբայում Արաբական մեդիաֆորումի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը:
«Հավանաբար, Հայաստանի կառավարությունը և ղեկավարությունը նույնպես պետք է աշխատեն սեփական ժողովրդին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ», — հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ խաղաղությունը ձեռք է բերվում մեծ դժվարությամբ:


