Ռուսաստանը զորահավաքի կարիք չունի, քանի որ պայմանագրային անձնակազմի համալրման տեմպը նույնիսկ ավելի բարձր է, քան կանխատեսվում էր, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։Ես կարող եմ լիակատար վստահությամբ հայտարարել. մենք զորահավաքի կարիք չունենք, քանի որ պայմանագրային անձնակազմի համալրման տեմպը ճիշտ այն սահմաններում է, և նույնիսկ ավելի բարձր, քան մենք կանխատեսել էինք այս տարվա սեպտեմբերի սկզբի համար», – ասել է նա Max հարթակում հրապարակված տեսանյութում։
Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանում զորահավաքի ենթադրյալ անհրաժեշտության մասին հաղորդագրությունները ստեր են, խաբեություն և սադրանք, որը նախատեսված է բացառապես երկրի բնակչությանը բորբոքելու համար, հատկապես Պետդումայի ընտրությունների նախաշեմին


