Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ Նուբարաշենի ՔԿՀ-ից մի շարք անձինք են ձերբակալվել։
«Ի պատասխան հայտնում ենք, որ ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալու, դրան օժանդակելու և խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի պաշտոնատար անձը»,- նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Քիչ առաջ գրվեց, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ, կան ձերբակալվածներ։
Կալանավորները ցանկացել են արգելված իրեր անցկացնել բանտ և բանտի պաշտոնյային կաշառք են տվել՝ գործընթացը կազմակերպելու համար։


