Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում խոցել և որսացել են Ուկրաինայի զինված ուժերի 258 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ԱԹՍ-ները ոչնչացվել են սեպտեմբերի 5-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20։00-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում։Անօդաչուները խոցվել են Ռուսաստանի 15 տարածաշրջանների, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրային տարածքների երկնքում։
Մասնավորապես, ԱԹՍ-ներ են խոցվել Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Տամբովի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի տարածքներում։


