Հայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում
Հայաստանում ոստիկանության աշխատակիցները կկարողանան արագ ստուգել` վարորդը թմրամիջոցի ազդեցության տակ է, թե ոչ։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ և ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը:Գործող կանոնների համաձայն՝ ոստիկանները կարող են սարքով ստուգել միայն ալկոհոլի կոնցենտրացիան, իսկ թմրամիջոցների ազդեցությունը ստուգելու համար անհրաժեշտ է վարորդին տեղափոխել հիվանդանոց՝ նարկոլոգիական փորձաքննության։Գործող կանոնների համաձայն՝ ոստիկանները կարող են սարքով ստուգել միայն ալկոհոլի կոնցենտրացիան, իսկ թմրամիջոցների ազդեցությունը ստուգելու համար անհրաժեշտ է վարորդին տեղափոխել հիվանդանոց՝ նարկոլոգիական փորձաքննության։
Ներկայացված օրենսդրական փոփոխությունների փաթեթի կարգավորումներից մեկի համաձայն` ոստիկանությունը կկարողանա թքի անալիզի սարքերով ստուգում անցկացնել հենց տեղում։
Հիշեցնենք, որ թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարողները, ըստ ՀՀ օրենսդրության, 2 տարով զրկվում են վարորդական իրավունքից։


