Երևանի Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Նա նշում է, որ անմիջապես օգնության են հասել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները։ Ուղևորներն ինքնուրույն դուրս են եկել ավտոբուսից։
Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան։


