Պակիստանի ամենահայտնի պետական հիվանդանոցներից մեկի ծննդատանը բռնկված հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 14 նորածին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հրդեհը սկսվել է այսօր վաղ առավոտյան և կլանել Իսլամաբադի ամենամեծ պետական հիվանդանոցի՝ Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի բաժանմունքը։ Հիվանդանոցի վարչակազմի հայտարարության մեջ հաստատվում է, որ հրդեհի հետևանքով մահացել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող 14 նորածին։
Հիվանդանոցի խոսնակ դոկտոր Անիզա Ջալիլը ասել է, որ այդ պահին բաժանմունքում 15 երեխա է եղել, և որ մեկ երեխային փրկել է բժիշկը։ Նոր ծննդաբերած կանայք ստիպված են եղել մի քանի հարկ վազել աստիճաններով, իջնել պատուհաններից ՝ տարհանվելու համար։
Առողջապահության նախարար Մուստաֆա Քամալը նշել է, որ նորածիններից շատերը գտնվել են ինկուբատորներում կամ միացված են եղել թթվածնին, և որ թթվածնի բալոններն են ավելի վատթարացրել հրդեհը։
Քամալը ենթադրել է, որ հրդեհը բռնկվել է օդորակիչի պատճառով, սակայն քննիչները դեռևս դեպքի վայրում են, և իշխանությունները դեռևս չեն հաստատել պատճառը։ Հիվանդանոցում շարունակվում էին վերանորոգման և շինարարության աշխատանքները։
Վարչապետ Շեհբազ Շարիֆը հանձնարարել է իշխանություններին անհապաղ հետաքննություն անցկացնել միջադեպի կապակցությամբ, որը տարիների ընթացքում հիվանդանոցում տեղի ունեցած ամենամահացու հրդեհներից մեկն էր։
«Երեխաների հետ կապված նման իրավիճակը անդառնալի է։ Պետք է բացահայտվեն պատասխանատուները, և պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները», – ասել է Շարիֆը:
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին ցավակցություն է հայտնել նորածինների ընտանիքներին։
Պակիստանում խոշոր շենքերում, ինչպիսիք են գործարաններն ու առևտրի կենտրոնները, հրդեհները հաճախակի են, հաճախ՝ անվտանգության օրենքների և շինարարական կանոն



