Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում կայանված ավտոմեքենայի մոտ դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու պարեկները նշված բնակավայրում հայտնաբերել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա, որի կողքին էլ տղամարդու մարմին։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նաիրիի ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 72-ամյա Համլետ Ա.-ն է։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը նշված «Volkswagen»-ի վարորդն է եղել և իր կնոջ հետ ինչ-որ տեղ մեկնելիս են եղել, երբ ճանապարհին ինքնազգացողությունը վատացել է, կինը զանգահարել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։


