Ստամբուլում դանակի հարվածներով հայ տղամարդ են սպանել. ով է նա
Ստամբուլի Բեյօղլու թաղամասում սպանվել է 64-ամյա Հակոբ Դեղիրմենջիօղլուն։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, սպանությունը հայտն է դարձել, երբ ահազանգ է ստացվել, որ շենքում վատ հոտ է գալիս։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են մահացածի մարմինը դանակի հարվածներով։
Սպանության հետ կապված ոստիկանությունը ձերբակալել է 45-ամյա Մեհմեդ Շ.Թ.–ին։ Վերջինս խոստովանել է, որ ինքն է սպանել Հակոբին՝ վարձավճարի հետ կապված վեճի հետեւանքով։ Նա պնդել է, թե Հակոբն իրեն ծանր վիրավորանքներ է հասցրել, որի պատճառով էլ նրան սպանել է։

Նույն շենքի բնակիչներից Ջելալ Քըլըչը լրագրողներն հայտնել է, որ 30 տարի ճանաչել է Հակոբին։ Նա շեշտել է, որ Հակոբը երբեք որեւէ մեկին վնաս չի տվել, ավելին այդ մարդուն խղճացել եւ սենյակ է վարձով տվել առանց նույնիսկ գումար պահանջելու։


