Ամուսինները խոհանոցի վերանորոգման ժամանակ հայտնաբերել են ոսկյա մետաղադրամներ
MediaTime.am-ը գրում է.
Անգլիայի Դորսեթ կոմսությունում ապրող Ռոբերտ և Բեթի Ֆուքս ամուսինները խոհանոցի վերանորոգման ժամանակ, հատակը քանդելիս, պատահաբար հայտնաբերել են կավե աման, որի մեջ եղել են շուրջ 100 ոսկե և արծաթե մետաղադրամներ,-հայտնում է popularmechanics.com-ը։ Հետագայում պարզվել է, որ դրանք թաքցվել էին ավելի քան 400 տարի առաջ՝ Անգլիայի քաղաքացիական պատերազմի տարիներին։

Մետաղադրամներն ուսումնասիրվել են մասնագետների կողմից, իսկ աճուրդում ամբողջ հավաքածուն վաճառվել է մոտ 75 հազար դոլարով։ Պատմաբանների կարծիքով՝ գանձը, ամենայն հավանականությամբ, տան նախկին բնակիչները թաքցրել էին պատերազմի և թալանի վտանգից, սակայն այլևս չէին վերադարձել այն վերցնելու։



