Նախօրեից որոնվող Վահե Ապիկյանը գտնվել է Գողթի անտառային տարածքներից։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց երեխայի հայրը՝ Տիգրանը։
Հայրը դեռ չի տեսել երեխային, նրան այս պահին տեղափոխում են ոստիկանության բաժին, հոր խոսքով՝ երեխայի վիճակը լավ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեխան գրություն է թողել, որում հայտնել է, որ ցանկանում է ճգնավոր դառնալ։ Նշենք, որ Վահեն դպիր է Սուրբ Սարգիս եկեղեցում։


