Ուկրաինան գիշերը մոտ 400 անօդաչու է արձակել Մոսկվայի ուղղությամբ
Հուլիսի 27-ի երեկոյան՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:30-ից մինչև հուլիսի 28-ի առավոտյան ժամը 6:30-ը, Ուկրաինայի զինված ուժերը Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբ արձակել են մոտ 400 անօդաչու թռչող սարք։ Այս մասին իր Max Messenger-ի ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Ավելի քան 390 անօդաչու թռչում էր Մոսկվայի մարզի ուղղությամբ», – նշել է Սոբյանինը։
Նրա խոսքով՝ Մոսկվային մոտենալիս խոցվել է 81 անօդաչու, իսկ մյուսների մեծ մասը վնասազերծվել է ավելի հեռու տարածքներում։
Հարձակումների հետևանքով ժամանակավորապես փոխվել է Մոսկվայի երեք օդանավակայանների՝ Վնուկովոյի, Դոմոդեդովոյի և Ժուկովսկու աշխատանքային ռեժիմը։ Դրանք ինքնաթիռներ են ընդունել և ճանապարհել համապատասխան մարմինների հետ համաձայնեցված կարգով։ Ավելի ուշ Դոմոդեդովոն և Վնուկովոն վերադարձել են բնականոն աշխատանքի։
Հուլիսի 28-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքը բախվել է Մոսկվայի մարզի Չեխով քաղաքի բազմահարկ բնակելի շենքերից մեկին։ Վաուլովո գյուղում դրա հետևանքով հրդեհ է բռնկվել մասնավոր տանը, իսկ Դուբնա գյուղում վնասվել է ամառանոց։
Նախնական տվյալներով՝ վիրավորներ չկան։ Դեպքի վայրերում աշխատել են շտապօգնության և արտակարգ ծառայությունների աշխատակիցները։


