«Ժամանակը չի խլում մարդկանց». Նորայր Նիկոյանի հուզիչ գրառումը՝ քույրիկի մահից շաբաթներ անց
Երիտասարդ քույրիկի ողբերգական մահից շաբաթներ անց Նորայր Նիկոյանը աստիճանաբար վերադառնում է իր աշխատանքային գործունեությանը՝ ակտիվություն ցուցաբերելով նաև ինստագրամյան հարթակում։
Ավելի վաղ նա գրառմամբ հայտնել էր, որ պատրաստվում է վերսկսել իր հիմնական գործունեությունը։
«Չեմ ուզում պատմել քո մասին, ոչ էլ իմ զգացածի մասին, էդ իմն ա ու իմ հետ եմ տանելու միշտ:
Շարունակելու եմ ապրել, աշխատել, ուրախացնել մարդկանց (որ դու էլ շարունակես ինձնով հպարտանալ), ուղղակի սրտիս մեջ մի մեծ դատարկ տեղ երբեք չի թողնի ինձ լիարժեք զգամ:
Կհանդիպենք, Ալետս…»,- գրել էր նա։
Այսօր Նորայրը հերթական հրապարակումն է կատարել՝ կիսվելով հուզիչ մտքով.
«Ժամանակը չի խլում մարդկանց․ այն պարզապես սովորեցնում է ապրել նրանց թողած հիշողություններով»։



