7-ամյա աղջիկը քիմիական այրվածքներ է ստացել հայտնի հակասթրեսային խաղալիքից. մանրամասներ
MediaTime.am-ը գրում է.
Ղազախստանի Ալմաթի քաղաքում 7-ամյա աղջիկը ծանր վնասվածքներ է ստացել հակասթրեսային խաղալիքի («Needoh») պայթելու հետևանքով։ Դեպքի արդյունքում երեխան ստացել է քիմիական այրվածքներ և գրեթե մեկ շաբաթ բուժում է ստացել հիվանդանոցում։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խաղալիքը հանկարծակի պայթել է հենց երեխայի ձեռքերում։ Դրա ներսում եղած գելանման նյութը կպել է աղջկա մաշկին՝ առաջացնելով քիմիական այրվածքներ։
Բժիշկների խոսքով՝ երեխան մի քանի օր գտնվել է բժիշկների հսկողության տակ և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։ Ներկայումս նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Մասնագետները ծնողներին կոչ են անում զգոն լինել նման հակասթրեսային խաղալիքներ գնելիս և հետևել արտադրողի անվտանգության ցուցումներին։ Նրանց խոսքով՝ վնասված կամ ուժեղ տաքացած խաղալիքները կարող են վտանգավոր լինել, հատկապես փոքր երեխաների համար։
Աղբյուր՝ KTK News


