Երկրաշարժ՝ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
Հուլիսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։05-ին), Հայաստանի Իջևան քաղաքից 14 կմ դեպի հյուսիս արձանագրվել է 2․4 մագնիտուդով երկրաշարժ:
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված ստորգետնյա ցնցման աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41․00⁰ և արևելյան երկայնության 45․16⁰, իսկ օջախի խորությունը կազմել է 10 կմ։
Էպիկենտրոնային գոտում երկրաշարժի ուժգնությունը եղել է 3 բալ: Ստորգետնյա ցնցումը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, ինչպես նաև Սևքար, Խաշթառակ և Աչաջուր գյուղերում:


