Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2,295-ի, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։
Նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը յոթօրյա համազգային սուգ է հայտարարել զոհերի հիշատակին։
Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի էին ունեցել ստորգետնյա երկու հզոր ցնցումներ, որոնցից առաջինի ուժգնությունն, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության, եղել էր 7.2, իսկ երկրորդինը՝ 7.5 մագնիտուդ։ Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 1943-ի։ Ավերվել են հարյուրավոր տներ, վնասվել են ենթակառուցվածքները։


