MediaTime.am-ը գրում է․
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ Մոսկվայի մարզի Օկա գետում հայտնաբերվել է նախորդ օրը Պուշչինսկայա կոսայի շրջանում անհետացած տղամարդու մարմինը։ Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ գործակալությանը հաստատել են, որ խոսքը դերասան Ալեքսանդր Վիսոկովսկու մասին է։
Telegram-ալիքի փոխանցմամբ՝ հունիսի 30-ին դերասանը որդու հետ մեկնել էր ձկնորսության։ Որոշ ժամանակ անց Վիսոկովսկին իջել էր գետի հոսանքի ուղղությամբ և այլևս չէր վերադարձել։ Նրա որդին տուն էր վերադարձել միայնակ։ Դերասանի անհետացման մասին հայտնել էր նրա կինը, ինչից հետո դեպքի վայր էին մեկնել փրկարարները։
Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Ալեքսանդր Վիսոկովսկին նկարահանվել է ավելի քան 25 ռուսական ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Լայն հանրությանը նա առավել հայտնի էր «Բրիգադա» սերիալում Մաքսի դերակատարմամբ։ Վիսոկովսկին նաև մարմնավորել էր էպիզոդիկ կերպար «Բումեր» ֆիլմում, ինչպես նաև աշխատել էր որպես ռեժիսոր և սցենարիստ։


