Առաջիկայում հնարավոր է հանդիպում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հունիսի 29-ին հայտնել է գործադիրի ղեկավարը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ թեև նախապես պլանավորված քննարկում չի եղել, սակայն ինքը վստահ է, որ կողմերը շուտով կհանդիպեն։
«Նախատեսված հանդիպում չի եղել, բայց առաջիկայում կլինի հանդիպում, համոզված եմ»,- նշել է վարչապետը։
Այլ մանրամասներ հնարավոր հանդիպման ժամկետների կամ օրակարգի վերաբերյալ այս պահին չեն հաղորդվում։
Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը եղել է ապրիլի 1-ին։ Հենց այդ ժամանակ էր, որ Պուտինն հիշել էր, որ Հայաստանում ընթանում է քննարկում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Նա նաև շեշտել էր, թե երկրի համար անհնար է Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը և ԵԱՏՄ-ում գտնվելը։ Պուտինը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի ռուսամետ քաղաքական ուժերը կկարողանան մասնակցել ընտրություններին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։


