Ինչու են Անահիտ Ավանեսյանին հրավիրել Թուրքիա
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի Ստամբուլ։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում» խորագրով նախարարական համաժողովին։
Նշվում է, որ Անահիտ Ավանեսյանի` Թուրքիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:


