Իսրայելի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև կներկայացնի
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելի կառավարությանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև կներկայացնի։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:
«Իսրայելի կառավարության հաջորդ նիստին ես կներկայացնեմ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման բանաձևի նախագիծ: Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտականություն է։ Մենք պետք է նաև վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ աղավաղում »,- գրել է Սաարը։
Բանաձևը հետագայում կներկայացվի Քնեսեթ և կդրվի քվեարկության:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2025 թվականի օգոստոսին հայտարարել էր, որ ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը:


