Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակը ձերբակալվել է. ո՞վ է նա
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է։

Ինչպես «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից, Վիրաբյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:


