«Սոցիալական ցանցերով գտնել և արգելել մուտքը»․ Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը հայերի մասին
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել է ստուգել Ռուսաստան մուտք գործող ՀՀ բոլոր քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվները և բացահայտել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկած քաղաքացիներին:
Նա հայտարարել է, որ ընտրություններում Փաշինյանի օգտին քվեարկած ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ պետք է արգելվի։
«Ես առաջարկում եմ նրանց նույնականացնել սոցիալական ցանցերի միջոցով։ Հիմա դա շատ հեշտ է անել։ Սահմանապահները դա անում են սահմանին հեշտությամբ։ Ե՛վ այստեղ, և՛ Վրաստանում։ Փորձեք գնալ Վրաստան. եթե այնտեղ Աբխազիայի կամ Օսիայի մասին ինչ-որ բան ունեք, նրանք ձեզ չեն թողնի մտնել, չէ՞։
Սոցիալական ցանցերի միջոցով նույնականացրեք այն հայերին, որոնք աջակցում են Փաշինյանին, և վերջ Ռուսաստանի Դաշնություն մուտքն արգելված է հավերժ, որովհետև եթե դուք աջակցում եք Փաշինյանին, ապա աջակցում եք ռուսատյացությանը։ Եթե դուք աջակցում եք ռուսատյացությանը, ապա ատում եք Ռուսաստանը»,- հայտարարել է Սիմոնյանը։


