Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ
«Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը»։
Այս մասին Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության խորհրդաժողովի նստաշրջանում իր խոսքում հայտարարել է Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
Նրա խոսքով՝ Անկարան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության ձեռքբերում։
«Հուսով եմ, որ տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև կհաստատվի տևական և անկեղծ խաղաղություն։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության և կայունության տարածաշրջան»,- ասել է Քուրթուլմուշը։


