Ոչ ոք չի տեսնում այն ցավը, որը մնում է ջրասուզակի աչքերում, երբ ջրի խորքից դուրս է բերում մի կյանք, որն այլևս փրկել չի լինի։ Առավել ծանր է, երբ այդ կյանքը երեխայի կյանք է։ Կան տեսարաններ, որոնք ժամանակը չի ջնջում․ դրանք մնում են հոգու խորքում՝ որպես լուռ ու հավերժ ցավ։
Ջրասուզակ Վահե Մելքոնյանն է, ով իր կյանքը օրեր շարունակ վտանգելով՝ գտավ հարազատ քույրերի մարմինները։


