Երեկ Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող Արգիճ գետում ջրահեղձ եղած 17-ամյա Աշոտը Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի սան է եղել։ Դպրոցի տնօրենը՝ Արմինե Ղումաշյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նրան բնութագրեց որպես կշռադատված, համեստ և օրինակելի պատանի։


