Ինչո՞ւ ենք այլայլվում, երբ Սևանին Գյոյչա են անվանում, եթե մենք «Ախպերս ու ես» երգն ունենք․ Ալեն Սիմոնյան
Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Արևմտյան Հայաստանը հիշատակող հայկական երգերին, բանաստեղծություններին և գրական ստեղծագործություններին՝ ընդգծելով, որ դրանք ազգային մշակույթի անբաժանելի մասն են, սակայն չպետք է վերածվեն պետական քաղաքականության հիմքի։
Պատասխանելով սփյուռքի ներկայացուցչի հարցին՝ Սիմոնյանը նշել է, որ հայկական պատմական և մշակութային ժառանգությունից հրաժարվելու անհրաժեշտություն չկա։ Նրա խոսքով՝ կարևոր է տարբերակել մշակութային հիշողությունն ու ժամանակակից քաղաքական նպատակները։
Սիմոնյանը նաև ընդգծել է պատմության ուսումնասիրության կարևորությունը՝ նշելով, որ անցյալի սխալները հասկանալը պետք է օգնի խուսափել դրանց կրկնությունից։


