«Ոնց-որ սիրտս վկայեր». ինչ է պատմում զրասուզակը
«Ոնց-որ սիրտս վկայեր». Փամբակ գետում գտան երկրորդ քրոջը
Ջրասուզակներն այսօր Փամբակ գետում հայտնաբերեցին հունիսի 15-ից որոնվող 13-ամյա Նարինեի մարմինը:
Աղջնակի դին գտան դեպքի վայրից մոտ 550 մետր հեռավորության վրա:
Նարինե Մարտիրոսյանի կրտսեր քրոջ՝ 7-ամյա Նարեի մարմինը ջրասուզակները հայտնաբերել էին հունիսի 17-ին:
Երկու քույրերը փորձել էին հանդիպակաց թաղամաս՝ սոցիալապես անապահով երեխաների համար նախատեսված «Օրրան» կրթական կենտրոն գնալ՝ օգտվելով ոչ թե կամրջից, այլ Փամբակ գետում դեռ խորհրդային տարիներից մնացած խողովակից; Խողովակի վրայով քայլելիս երեխաները սահել էին և հայտնվել վարարած գետում:
Անցած շաբաթ 5-մետրանոց խողովակը, որը տասնամյակներ շարունակ Լոռիում բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ էր դարձել, ի վերջո հեռացվեց:
Տեսանյութ՝ «Ազատություն» ռադիոկայանի


