Այսօր՝ հունիսի 22-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանին հաջողվեց հայտնաբերել ջրահեղձ եղած 13-ամյա աղջնակի մարմինը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր առավոտյան ժամը 08։00-ից Սևանի և ՀՆՓԱԻԿ-ի ջրասուզակները, Լոռու մարզի փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումների փրկարարներ շարունակում էին որոնողական աշխատանքերը և քույրերի ընկնելու վայրից մոտ 600 մետր հեռավորության վրա, 1.5 մետր խորության մեջ, Վահե Մելքոնյանն իր ջրասուզակ գործընկերների հետ հայտնաբերեցին երեխայի մարմինըԱյս պահին սպասում են, որպեսզի ժամանի ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։


