Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ուղարկվել է ցորենի հերթական խմբաքանակը՝ 490 տոննա քաշով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ բեռը Հայաստան է ուղարկվել երկաթուղով։ Խոսքը ցորենով բեռնված 7 վագոնի մասին է։


