Սարատովի մարզում ավտովթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
MediaTime.am-ը գրում է․
Ռուսաստանի Սարատովի մարզում երկու ավտոմեքենայի բախման հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս երկուսը՝ տուժել։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային պետական ճանապարհային տեսչությունը։
Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Դերգաչովսկի շրջանի Վասիլևկա գյուղի մերձակայքում։ Ժամը 07:40-ի սահմաններում բախվել են «Renault Logan» և «Hyundai Accent» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վեց մարդ տեղում մահացել է, իսկ ևս երկու տուժած հոսպիտալացվել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են, իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում։


Աղբյուր՝ РИА Новости (ՌԻԱ Նովոստի)


