«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի նոր գումարման պատգամավորների ընտրությունները նշանակել 2026 թվականի սեպտեմբերի 20-ին», – ասվում է փաստաթղթում։ Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հայտարարել է հունիսի 16-ից Պետդումայի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին։
Ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 20-ին, ընտրվելու է 450 պատգամավոր՝ 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներում և 225-ը՝ դաշնային ընտրատարածքներում։


