Ինչ է սպասվում Վանաձորում առաջիկա ժամերին․ Ազիզյանը զգուշացնում է
Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ արագությամբ։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։


