Ինչպես է Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը. նոր մանրամասներ
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։
Հիշեցնենք՝ դեռևս քարոզարշավի ժամանակ ենթադրելով նման սցենարի հավանականությունը՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել էր, որ «պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդները երազելու են Հայաստանից փախչելու մասին ու չեն կարողանալու»:
Օդանավակայանից Ծառուկյանի հավանական «փախուստի» լուսանկարներ են հրապարակվել լրատվամիջոցներում:


