Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը։ Այս մասին գրել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
Նշենք, որ դեռեւս պաշտոնական տվյալներ չկան, սակայն ՔՊ–ականներն իրենց ֆեյսբուքյան էջերում արդեն թվեր են հրապարակում։ Օրինակ, Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրում ՔՊ-ն ստացել է 74,4 %, Կուրիս բնակավայրում՝ 72.97%, Լիճք բնակավայրում՝ 83 %, Տաշտուն բնակավայրում՝ 64,56 % և Լեհվազ բնակավայրում՝ 79,38% ձայն։


