Մի շարք տեղերում կլինի վերահաշվարկ. ԿԸՀ նախագահ | ՈՒՂԻՂ
«Այնպիսի ընտրախախտում, որն արդյունքների վրա կազդի, չի եղել»:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Ես կողմնակից եմ, որ բոլոր նվազագույն կասկածելի տեղամասերում, որոնք ինչ-որ պատճառով կասկածելի են, իրականացվի վերահաշվարկ, որովհետև մենք «գծի» վրա ենք: Մեկ քաղաքական ուժի անցողիկ շեմը, ըստ էության, մի քանի ձայնով կարող է որոշվել, դրա համար մեզ հարկավոր է, որ ունենանք գերճշգրիտ պատկերը»,- նշել է նա:
Հովակիմյանը հավելել է, որ սկսելու է զբաղվել վաղվա վերահաշվարկների նախապատրաստական աշխատանքներով:


