Sputnik Armenia. Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում:
«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված նախնական արդյունքները ցույց են տալիս, որ հաղթանակ հայտարարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մենաշնորհային իշխանություն չի ստացել։ Ավելին, ՔՊ–ի աջակցությունը զգալիորեն նվազել է` համեմատած նախորդ ընտրական ցիկլի հետ։
Հայ հասարակության մեջ կա հստակ պահանջ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և Հայաստանի` եվրասիական ինտեգրացիոն կառույցներին շարունակական մասնակցության վերաբերյալ, ինչը շոշափելի օգուտներ կբերի հայ ժողովրդին։
Գործող վարչակազմին բնորոշ հալածանքները ուղղված են բացառապես այն քաղաքական ուժերի դեմ, որոնք կողմ են ՀՀ–ի համար կենսականորեն կարևոր Ռուսաստանի հետ կապերի ամրապնդմանը, Հայաստանի եվրասիական ինտեգրացիային շարունակական մասնակցությանը, ներառյալ ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցությունը, և Եվրամիությանը միանալու փակուղուց հրաժարվելուն։ Հայ Առաքելական եկեղեցին, որը ավանդաբար խորապես հարգված է երկրում, նույնպես գործող վարչախմբի կողմից ենթարկվել է հարձակման», – նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։


