Տարբեր համայնքներից շարունակում են հրապարակվել քվեարկության արդյունքները։ Նախնական տվյալներով՝ մի շարք բնակավայրերում արձանագրվել են քաղաքական ուժերի միջև զգալի տարբերություններ, իսկ որոշ համայնքներում պայքարը եղել է բավականին մրցակցային։
Դարբնիկում առաջին տեղում է «Ուժեղ Հայաստան»-ը
Արարատի մարզի Մասիս համայնքի Դարբնիկ բնակավայրում առավելագույն թվով ձայներ ստացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 235 քվե։
Երկրորդ տեղում է «Հայաստան» դաշինքը՝ 208 ձայնով, իսկ երրորդը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստացել է 203 ձայն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Դարբնիկում ստացել է 9 ձայն։
Գեղամասարում հաղթել է «Հայաստան» դաշինքը
Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում առավելագույն աջակցությունը ստացել է «Հայաստան» դաշինքը՝ հավաքելով 230 ձայն։
Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 136 ձայնով, իսկ երրորդը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 99 ձայնով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստացել է 40 ձայն։
Հնաբերդում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր»-ը
Արարատի մարզի Հնաբերդ համայնքում առավելագույն թվով ձայներ ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 334 քվե։
Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 305 ձայնով։ Երկու ուժերի միջև տարբերությունը կազմել է 29 ձայն։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստացել է 82 ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 11 ձայն։
Ջիլում հաղթել է «Բարգավաճ Հայաստան»-ը
Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում առավելագույն թվով ձայներ ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 107 քվե։
Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ 82 ձայնով, իսկ երրորդը՝ «Հայաստան» դաշինքը՝ 65 ձայնով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 58 ձայն։
Գեղամավանում վստահ հաղթանակ է տարել «Հայաստան» դաշինքը
Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում ամենաբարձր արդյունքը գրանցել է «Հայաստան» դաշինքը՝ հավաքելով 441 ձայն։
Երկրորդ տեղում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 287 ձայնով։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստացել է 46 ձայն, «Միասնության թևեր» կուսակցությունը՝ 15, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 4 ձայն։


