ՀՀ ԿԸՀ-ն ամփոփել է էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի տեղեկացմամբ՝ այս եղանակով քվեարկելու իրավունք ունեն 537 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 410-ը։
22 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 330
«Ուժեղ Հայաստան» դաշինք` 13
«Միասնության թևեր» կուսակցություն՝ 13
«Հայաստան» դաշինք՝ 8
«Բարգավաճ Հայաստան»` 5
Հայաստանի շնորհապետական կուսակցություն ՝ 5
«Հանրապետություն» կուսակցություն՝ 4
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն՝ 3
«Ժողովրդավարական համախմբում»` 1
«Լուսավոր Հայաստան»` 1
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» ՝ 1
Ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները ոչ մի ձայն չեն ստացել։
Նշենք, որ Հայաստանում էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն միայն արտերկրում գտնվող պետական ծառայողները և նրանց ընտանիքի անդամները։ Էլեկտրոնային քվեարկությունն իրականացվում է առցանց՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հատուկ ապահովված ծրագրով։


