ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 6-ին հրավիրել է տեղեկատվական հանդիպում՝ ԿԸՀ հրավերով ՀՀ ժամանած 14 պետությունների ընտրական մարմինների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ։
Հանդիպմանը հանձնաժողովի անդամները ներկայացրել են ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները՝ սկսած դեռ նախորդ տարվանից։ Հյուրերին ներկայացվել է ՀՀ օրենսդրությունը, ԿԸՀ գործառույթները, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի հիմնական գործառույթները։


