Կարգելվի՞ միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է ամբողջությամբ արգելել միայն ընտրությանը մասնակցելու համար ՀՀ ժամանած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը երկրից։
Այս մասին գրել է 1in.am-ը։
«Խոսքը վերաբերում է նրանց, որոնց որոշ ուժեր հատուկ խմբերով բերել են Հայաստան՝ ընտրություններին իրենց պահանջած ձևով քվեարկելու և գնալու նպատակով։
Հատկանշական է, որ անձնագրում հստակ նշում է արվում ընտրություններին մասնակցած լինելու մասին»,- ասվում է հրապարակման մեջ։


