Մարտունու դպրոցի հատակի տակից գտել են 1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները
Գավառում նթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ուշագրավ և զարմանալի բացահայտում է ներկայացրել՝ կապված 1998 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած համատարած ընտրակեղծիքների հետ։
Խոսելով ժողովրդի քվեն գողանալու նախկին պրակտիկայի մասին՝ վարչապետը որպես վառ օրինակ պատմել է Մարտունի քաղաքում վերջերս գրանցված դեպքի մասին.
«Ես այսօր մի ուրիշ զարմանալի պատմություն էլ իմացա։ Մարտունու թիվ 2 դպրոցում պարզվում է՝ մի էսպիսի բան է տեղի ունեցել. դպրոցի նորոգման համար մարզադահլիճի հատակը քանդել են և հատակի տակ հայտնաբերել են 1998 թվականի նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկված քվեաթերթիկներ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շեշտել է, որ ժողովրդի ձայնն արհամարհողներն ու քվեն կեղծողներն այսօր կրկին հավակնում են իշխանության, սակայն քաղաքացիները չպետք է թույլ տան դա։ Մանրամասները՝ տեսանյութում։


